ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իկեր Կասիլյասը սրտի կաթված է տարել

Իկեր Կասիլյասը սրտի կաթված է տարել
02.05.2019 | 22:50

«Պորտու» պորտուգալական ֆուտբոլային ակումբի դարպասապահ 37-ամյա Իկեր Կասիլյասը սրտի կաթված է տարել, նա հոսպիտալացվել է հենց մարզումների ժամանակ, երբ կորցրել է գիտակցությունը: Կասիլյասի կյանքին վտանգ չի սպառնում, դարպասապահի սրտի խնդիրը լուծվել է, սակայն մինչև խաղաշրջանի ավարտը նա դաշտ դուրս չի գա: Մադրիդի «Ռեալ»-ի նախկին սանը աշխարհի ամենատիտղոսավոր դարպասապահն է ֆուտբոլի ամբողջ պատմության մեջ: 2000-ին Կասիլյասը դարձել է ամենաերիտասարդ դարպասապահը, Իսպանիայի հավաքականի կազմում նա նվաճել է աշխարհի չեմպիոնի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները, 5 տարի՝ մինչև 2012-ը ճանաչվել է աշխարհի լավագույն դարպասապահ:

Դիտվել է՝ 1079

Մեկնաբանություններ